Հասարակություն

Հալաբյանում հայտնաբերված նորածնի վիճակը կայուն է

Հալաբյանում հայտնաբերված նորածնի վիճակը կայուն է
Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածինը շտապօգնության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի…

Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածինը շտապօգնության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարան։


Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից տեղեկացնում են, որ նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ նեոնատոլոգ Լ. Ս. Վարդապետյանի կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր։


«Նորածնի մարմնի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան Ցելսիուս, արձանագրվել է նաև շնչառական խանգարումների կլինիկա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել է մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն՝ Bubble CPAP համակարգի միջոցով, նշանակվել են համապատասխան հետազոտություններ և բուժում։ Նորածնի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը»,-հայտնում են ծննդատնից։


Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին,  ժամը 20:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին ու շտապօգնության ծառայությանը։


ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250