
Մեկնարկել է պատերազմում վիրավորում ստացած անձանց 500 000 դրամ տալու օնլայն եղանակով դիմումների ընդունումը

Այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։
Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ։
Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ կայքի միջոցով (http://xn--lie-nfec8e.ssa.am/) մուտք գործելով՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ ծրագրային միջավայր (անձնագրի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների մուտքագրումը պարտադիր է)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա ապրիլի 15-ն է:
Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով:
Դիմումները մուտքագրելու համար համապատասխան կարգը մանրամասն ներկայացված է սոցիալական ապահովության առցանց դիմումների համակարգում։
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն
Նշենք, որ հավանաբար կայքի հետ կապված որոշակի խնդիրներ կան, քանի որ այս տարբերակով է բացում էջի հղումը: