Փետրվարի 12-ից վերսկսվում են Նիժնի Նովգորոդ-Երևան թռիչքները
Նիժնի Նովգորոդից Երևան չվերթները վերսկսվում են։ Տեղեկությունը հաղորդում է «Ստրիգինո» միջազգային օդանավակայանի կայքը:
Նշվում է, որ փետրվարի 12-ից արդեն կարելի է Նիժնի Նովգորոդից Հայաստանի մայրաքաղաք մեկնել:
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը կկազմի մոտ երեք ժամ։ Մեկնումը «Ստրիգինոյից» կլինի ժամը 23: 30-ին, ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան՝ ժամը 03: 25-ին:
Հետ չվերթները կիրականացվեն շաբաթ օրերին․ մեկնումը Երևանից ժամը 04:25-ին, վայրէջքը Նիժնի Նովգորոդում՝ ժամը 06:20-ին: Ժամանակը՝ յուրաքանչյուր օդանավակայանում տեղի ժամանակով։
«Չվերթները կիրականացվեն «Իկար» ավիաընկերությունը Embraer 190 ինքնաթիռով՝ 110 ուղեւորներով», - նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 29 զինծառայողների անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողների անուն։Պահեստազորա...
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցի...
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին. Հովհաննիսյանը՝ իր գեներալի կոչման լուրերի մասին
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյա...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...