Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին. Հովհաննիսյանը՝ իր գեներալի կոչման լուրերի մասին
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը այն մասին, թե ինքը կստանա գեներալի կոչում և կնշանակվի Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի պետ:
«Նախ եւ առաջ ներկա պահին բուժումների մեջ եմ եւ մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին: Ես դեռ գնդապետի կոչում չեմ ստացել, սակայն առաջիկայում դեռ պիտի ստանամ գնդապետի կոչում, այդ իսկ պատճառով գեներալի կոչում միանգամից ստանալու նման ընթացակարգ չկա եւ չի կարող լինել: Նման հայտարարություններն ունեն սադրիչ բնույթ: Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանի հետ ունեմ շատ լավ ընկերական հարաբերություններ, ինքը համալսարանի լավ պետ է և միասին ունենք բազում լավ պլաններ: Նման հայտարարություններին ուշադրություն մի դարձրեք»,-ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածված տեղեկության համաձայն Արծրուն Հովհաննիսյանը կստանա գեներալի կոչում, ինչպես նաև նոր պաշտոն՝ մասնավորապես Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի պետ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 29 զինծառայողների անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողների անուն։ Պահեստազոր...
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցի...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Հայաստանում քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ը կապ հաստատեց ԱԻՆ, որտեղից խնդրեցին տեղեկատվ...