Սերժ Սարգսյանն արձագանքել է Էդմոն Մարուքյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
«Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականցնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:
Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու քպ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.
ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:
բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:
գ. Միչև հիմա հուզվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:
դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկայի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգություններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:
Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը:
Ի տարբերություն դավադիր պատերազմի «կնքահայր» դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները:
Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի.
1. Տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր մարդիկ, որոնք փաստարկված ասելիք կունենան այս հարցով, կվախենան դա անել հիմա, քանի դեռ իշխանության ղեկը դավադիր ոհմակի ձեռքերում է:
2. Պատերազմի հետ կապված եղած բացահատումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր:
3. Նույն «Պատրոն Դավիթի» գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու:
4. Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է «մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն» թեզերի շրջանակներում:
Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչու՞ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:
Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ.
1. Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում, զուգահեռ թիրախավորելով Հանրապետականին (վատ է, որ հազարավոր զոհերի և հսկայական տարածաքային կորուստների պատճառ դարձած պատերազմը օգտագործվում է նեղ կուսակցական քարոզչության նպատակով):
2. Կամ էլ նա կրկին գործում է դավաճան սրիկայի հետ համաձայնեցված ու «փոխանցումներով» և փաստացի նորից սպասարկում է վիժվածքի շահերը:
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանը Էդմոն Մարուքանին», - գրել է Արմեն Աշոտյանը։
[75f7957a6d94ebb5918911d0146788ef.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք 30 տարի բանակ չենք ունեցել. Անուշ Բեղլոյան
Այսօր ԱԺ-ում Իմ քայլը խմբակցության պատգաավոր Անուշ Բեղլոյանը թարգմանեց իր հայտարարությունը, հետո պատասխանեց լրագրողների...
Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա. Այցի նպատակը հայտնի է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին երկրորդ...
Որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրեինք 2 տարում սարքել ԱԹՍ-ներ. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Լուսավոր Հայա...
Վատ լուր ունեմ ձեզ համար՝ չի պրծել ու չի պրծնելու, մինչև ժողովուրդն իր մեջքը չուղղի, չի պրծնելու. Աբովյանը՝ Սիմոնյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանի արտահերթ նիստում արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Ս...