Քաղաքացիությունից հրաժարվելու և այդ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու մասին է ՊՆ-ի հայտարարությունը
Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք: Այս մասին նշվում է ՊՆ պաշտոնական կայքում։
Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:
Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթն օրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար: Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթն օրյա ժամկետում:
Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
Նմանատիպ հոդվածներ
Համաշխարհային էլիտաների ընտրությունը, կանգ է առել «Մեծ Թուրանի» մասին երազողի` Էրդողանի վրա
Քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին ու նշել.&nb...
Նոր թակարդ է լարվում. Դավիթ Իշխանյանը խոսում է Վիտալի Բալասանյանի ԱԽ համատեղ նիստերին չմասնակցելու մասին
Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախի անվտանգության երաշխավորի իրական դերը ստանձնել և այսօր շատ լուրջ հարցականի տ...
Ռուսաստանին առանց հայ Արցախ պետք չէ ու սա ուզում եմ հասկանան նրանք, ովքեր տրամադրված են լքել իրենց հայրենիքը. քաղաքագետ
Արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և արցախյան վերջին պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանն ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցի ըն...
Արայիկ Հարությունյանին տարել էին դիրքեր, ասել էր` էս ուր եք ինձ բերել, ինչի համար եք բերել. Մեղրիի քաղաքապետ
Սյունիքի մարզի 7 համայնքների` Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի, Տեղի, Տաթևի համայնքապետերը չեն մասնակցել փոխվար...