Նոր թակարդ է լարվում. Դավիթ Իշխանյանը խոսում է Վիտալի Բալասանյանի ԱԽ համատեղ նիստերին չմասնակցելու մասին
Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախի անվտանգության երաշխավորի իրական դերը ստանձնել և այսօր շատ լուրջ հարցականի տակ են անվտանգության երաշխիքները՝ միայն ռուս խաղաղապահներին թողնելը բավարար չէ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Վերջինս վստահեցնում է՝ մեր ժողովուրդը պետք է զգա Հայաստանի հանրապետության որպես համայն հայության իղձերի իրականացման կենտրոնի, այդ երաշխավորի դերն ու դերակատարությունը: Մինչդեռ, այսօր ունեն լուրջ մտահոգություն, որ Արցախին նոր վտանգ է սպառնում։
«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք Արցախի նախագահը քաղաքական ուժերին ներկայացնում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի քննարկումների մասին տեղեկատվություն եւ ընդհանրապես, ինչպես են վերաբերվում, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրվում է միայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, բայց ոչ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Եւ սա այն դեպքում, երբ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ուղերձ հրապարակեց, որտեղ նաև նշեց, որ բոլոր կարևոր հարցերը պետք է արժանանան Անվտանգության խորհրդի համաձայնությանը։
«Իմ կարծիքով, այստեղ այլ գործընթաց է տեղի ունենում: Անվտանգության խորհրդի նիստերին Արայիկ Հարությունյանի մասնակցությունը՝ առանց ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, նշանակում է, որ հարցեր կան, փակ քննարկումներ են տեղի ունենում, որոնք Արցախի գլխին նոր վտանգ փաթաթելու միտում ունեն, նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակության նման ինչ-որ բան: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է զգույշ լինի, հերթական անգամ չընկնի այդ թակարդը, եթե ինքը թակարդ ընկնելու տրամադրություն չունի, բայց այն, որ նոր թակարդ է լարվում, դա ակնհայտ է, այլապես Վիտալի Բալասանյանը կմասնակցեր ԱԽ համատեղ նիստերին և մտահոգություններին»,-ասաց մեր զրուցակիցը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիությունից հրաժարվելու և այդ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու մասին է ՊՆ-ի հայտարարությունը
Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:...
Համաշխարհային էլիտաների ընտրությունը, կանգ է առել «Մեծ Թուրանի» մասին երազողի` Էրդողանի վրա
Քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին ու նշել.&nb...
Ռուսաստանին առանց հայ Արցախ պետք չէ ու սա ուզում եմ հասկանան նրանք, ովքեր տրամադրված են լքել իրենց հայրենիքը. քաղաքագետ
Արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և արցախյան վերջին պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանն ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցի ըն...
Արայիկ Հարությունյանին տարել էին դիրքեր, ասել էր` էս ուր եք ինձ բերել, ինչի համար եք բերել. Մեղրիի քաղաքապետ
Սյունիքի մարզի 7 համայնքների` Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի, Տեղի, Տաթևի համայնքապետերը չեն մասնակցել փոխվար...