ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր իշխող ուժն իր վարկանիշով առաջին տեղում է. Ալեն Սիմոնյան
Ոչ թե այդքան լեգիտիմության խնդիր կա, այլ տեղի է ունեցել մի արհավիրք, որից հետո կարիք կա ՀՀ քաղաքացու առջեւ կանգնել եւ լսել, թե նա ինչ է ասում: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հարցին:
«Միգուցե այն հարցումները, որոնք բոլորն անցկացնում են, եւ դա գաղտնիք չէ, որ այսօրվա իշխող ուժը ունի առաջին տեղը, այդքան էլ ճիշտ չեն, միգուցե կա ուժ, որը կարող է գալ եւ փոխարինել կամ լավ բան առաջարկել: Ես կարծում եմ, որ այդ ուժը չկա, քաղաքացիներն էլ են կարծում, որ չկա, եւ շատերն ինձ մեղադրում են, երբ ես խոսում եմ արտահերթ ընտրությունների մասին: Բայց ես կողմ եմ արտահերթ ընտրություններին, որովհետեւ այդ լարվածությունը, քաղաքական հարցադրումների շարանը, որ արդարացիորեն կա, պետք է դրանք իրենց պատասխանն ստանան, որ բոլորն էլ տեսնեն՝ ինչն ինչոց է»-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞ս եմ ասել, թե Շուշին ադրբեջանական է. լարված զրույց վարչապետի և լրագրողի միջև
«Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք, Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զինվորը չի պարտվել, պարտվել է իշխանությունը». «Սասնա ծռերը» երթ են իրականացնում
«Զինվորը չի պարտվել, պարտվել է իշխանությունը». «Սասնա ծռերը» երթ են իրականացնում Հանրապետության Հրապարակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը.Պավլիկ Մանուկյան
Ես առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց. այո, Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը: Այս մասին այ...