Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը:
Հայաստանում և Ռուսաստանում РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։
Հիշեցնենք, որ փոխվարչապետերի մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11֊ի մոսկովյան հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով չի կարողացել առաջընթաց գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:
РБК-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետերը քննարկելու են միանգամից մի քանի հարցեր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կմիացնի Ադրբեջանն ու Նախիջևանը ցամաքային կապով։
Եվ հիմա, փաստորեն, ճանապարհների ապաշրջափակման հարցը մտել է քննարկման փուլ՝ առանց Ադրբեջանում պահվող հայ գերին ազատ արձակելու նախապայմանի:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Նիկոլ Փաշինյանը և նրա խոսնակը ներողություն կխնդրեն. hրապարակվել է դատարանի վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապե...
Ադրբեջանի փոխվարչապետը ծնվել և սովորել է Հայաստանում. Մհեր Գրիգորյանի հետ նա կբանակցի
Մհեր Գրիգորյանը կբանակցի Ադրբեջանի փոխվարչապետի հետ, որը ծնվել և սովորել է Հայաստանում:\n\nԱդրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջ...