Մարսելում կրակել են հայկական մշակույթի կենտրոնի վրա. դեսպանատունն արձագանքել է
Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակումը խիստ մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:
«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն, վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունների օրինակով, պետք է բացառվի»,- հայտնում է դեսպանատունը։
Հիշեցնենք, որ Մարսելում կրակել են հայկական մշակույթի կենտրոնի վրա: Հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան:
Մարսելի «Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա:
Նմանատիպ հոդվածներ
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցի...
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից...
Հունվարի 28-ին կլինեմ Եռաբլուրում, շիրիմիդ կշշնջամ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին. Կարին Տոնոյան
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում ընտանեկան ալբոմից լուսանկար է տեղադրել` դ...