ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը չի կարող մեղքի բաժին չունենա. Փաշինյանը՝ 62 շիրակցիների գերեվարման մասին
Չի կարող տեղի ունեցող որևէ երևույթի մեջ երկրի իշխանությունը և կառավարությունը մեղքի բաժին չունենալ։ Այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերաբերյալ պատգամավորի հարցին։
«Երբ ձևավորում ենք օրակարգ, նշանակում է՝ այդ հարցը մեր օրակարգում է քանի դեռ չի լուծվել։ Մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցը լուծելու ուղղությամբ և մեր համոզմունքն այն է, որ այս թեմայի շուրջ մանրամասների հրապարակային քննարկումը որևէ օգուտ չի բերում գործին, այլ վնասում է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում հստակ գրված է, որ գերիները, պատանդները, այնտեղ պահվող այլ անձիք պետք է վերադարձվեն և մենք հետևողական ենք լինելու այդ պայմանի կատարման գործում։
Դա եռակողմ հայտարարություն է և Ռուսաստանի Դաշնությունը որպես եռակողմ հայտարարության կողմ լիարժեք պաշտպանում է մեր դիրքորոշումը»,-ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձենդ հելավ հա՞. պարոն Աբովյան կոռեկտ եղեք. Ալեն Սիմոնյանը՝ Աբովյանին
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետին, հարցրեց, թե ե՞րբ է հրաժարական տալու:«Հավաքվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամոթ չե՞ք անում, սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է. փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ. Yerkir.am
ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր նկարիչների միությունում տհաճ իրավիճակում է հայտնվել։ Մինչ ցուցահանդեսի ժամանակ...
Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին է հանձնել գերեվարված գյուղացուն
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Գյուղի արոտավայրերից մեկ...