Դատապարտում ենք Շուշիում Ալիևի հնչեցրած սադրիչ և հայատյաց հայտարարությունները. ԱԳ նախարար
Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը, դիմելով ԱԳ նախարար Արա Այվազյանին, նշեց, որ Ալիևը Շուշիում հանդես է եկել իր հայատյաց հայացքներով և նշել, որ Հայաստանում ռևանշի մասին մտածողները բախվելու են երկաթյա բռունցքի։
Նա հետաքրքրվեց, թե ինչպիսի դիրքորոշում ունի ԱԳՆ-ն և որոնք են առաջնահերթությունները։
«ԱԳՆ-ն մի քանի հայտարարություններով հանդես է եկել Ձեր բարձրացված հարցերի վերաբերյալ։ Մենք դատապարտում ենք Ալիևի հայտարարությունները և գտնում ենք, որ դրանք չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը։ Մենք վստահ ենք, որ պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են»,- ի պատասխան պատգամավորի հարցադրման՝ ասաց Այվազյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի հետ հանդիպման ընթացքում մեզ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որ մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի. Մարուքյան
Վարչապետի հետ հանդիպման ժամանակ եղել է առաջարկություն՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Այս մասին Ազգային Ժողովում լ...
Մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս՝ դե յուրե. վարչապետ
Հայաստանը պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ ռազմական գործողությունների 99 տոկոսը դե յուրե տեղի է ունեցել կառ...
Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել. Նիկոլ Փաշինյան
Մեր հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրար մերժող և իրար չեզոքացնող են։ Մի դեպքում մեզ մեղադրում են նրա համար, որ մենք տ...
Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լո...