Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել. Նիկոլ Փաշինյան
Մեր հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրար մերժող և իրար չեզոքացնող են։ Մի դեպքում մեզ մեղադրում են նրա համար, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում մեղադրում են, որ տարածքները չենք տվել ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ես իմ հեռուստաուղերձում էլ ասել եմ, որ այդտեղ կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, որը անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք», - ասաց վարչապետը։
Նա ասաց, թե աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել, ապա ավելացրեց, թե Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։
«Սյունիքի էն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով», - հայտարարեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի հետ հանդիպման ընթացքում մեզ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որ մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի. Մարուքյան
Վարչապետի հետ հանդիպման ժամանակ եղել է առաջարկություն՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Այս մասին Ազգային Ժողովում լ...
Մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս՝ դե յուրե. վարչապետ
Հայաստանը պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ ռազմական գործողությունների 99 տոկոսը դե յուրե տեղի է ունեցել կառ...
Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լո...
Դատապարտում ենք Շուշիում Ալիևի հնչեցրած սադրիչ և հայատյաց հայտարարությունները. ԱԳ նախարար
Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը, դիմելով ԱԳ նախարար...