Հասարակություն

Անհետ կորածների հարազատներից մեկն եմ, բայց վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, թե ինչքան նուրբ է հարցը. պատգամավոր

Անհետ կորածների հարազատներից մեկն եմ, բայց վստահ եմ, որ  բոլորս գիտակցում ենք, թե ինչքան նուրբ է հարցը. պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների գործընկերներն ընդմիջումից հետո ԱԺ դահլիճում չեն…

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների գործընկերներն ընդմիջումից հետո ԱԺ դահլիճում չեն: «Գիտեք ինչու. առաջին հատվածում պետք էր շոու անել, բոցաշունչ ելույթներ ունենալ և գնալ: Առաջին արարը ստացվեց: Բայց ես կարծում եմ՝ թեմաներ կան, որ չարժե շահարկել և շահարկել այս մակարդակում»,- նշեց նա՝ անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ելույթներին:

«Հասկանում եմ՝ գերիների վերաբերյալ զգայուն հարցը հիմա անվերջ շահարկվում է, բայց արդյոք այդ խոսելով գործընթացին օգո՞ւտ է տրվում»,- ասեց Բաղդասարյանը՝ հավելելով,- «Ես և «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներն այս գիշեր ենք վերադարձել Արցախից: Ինչպեսև նախորդ անգամները, ամբողջ մեկ ամսվա ընթացքում գնացել էինք մարդկանց լսելու և աջակցելու: Չէինք գնացել որոշ պաշտոնյաների սենյակներում նկարվելու և համացանցում այդ նկարները տեղադրելու: Մենք գնացել էինք լսելու մարդկանց, որոնք այսօր ցավ ունեն. ոչ միայն գերեվարվածների, այլև անհետ կորածների ծնողները: Ցավոք, կարգավիճակի բերումով անհետ կորածների հարազատներից մեկն եմ, բայց վստահ եմ, որ դահլիճում նստած բոլորս հասկանում, գիտակցում ենք, թե ինչքան նուրբ է հարցը: Արդյոք մեր շատ, հրապարակային խոսելն օգնո՞ւմ է գործընթացին. բնավ ոչ: Ճիշտ հակառակը»:

Նա նշեց, որ իր գործընկեր քաղաքական գործիչներին խնդրում է ծնողների անունից՝ իրենց բառամթերքում լինել շատ զգույշ: Ասաց՝ քաղաքական խոսքն այս փուլում կարող է վնասել և արդեն հարվածի տակ է դրել շատերին: Շեշտեց՝ եկեք լուռ գործ անենք, հետևողական լինենք խնդիրներին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250