Տարբեր թիրախային խմբերին աջակցության ծրագրերը դեռ ընթացքի մեջ են. Ֆինանսերի փոխնախարար
Տարբեր թիրախային խմբերին աջակցության ծրագրերը դեռ ընթացքի մեջ են` մի գործընթաց, որը դեռ չի ավարտվել, դրա ֆինանսական ծախսի մասին խոսելը ժամանակավրեպ է: Կլինի պետական բյուջեի կատարման հաշվետվություն, որտեղ մանրամասն ներկայացված կլինի տեղեկատվությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան գումար է ծախսվել եւ ծախսվում բյուջեից պատերազմի հետեւանքով:
Հարցին, թե որ ուղղություններով է ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված շուրջ 53 մլրդ դրամը, փոխնախարարն ասաց. «Եղել է ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումը, եղել է նախարարի մեկնաբանությունն ու բացատրությունը այս հարցի առնչությամբ: Առաջիկայում կլինի բյուջեի կատարման հաշվետվություն, որտեղ կտեսնեք բոլոր հնարավոր հարցերի պատասխանը: Կան ընթացակարգեր բյուջեների կատարման, հաշվետվությունների ներկայացման ժամկետներ, պատասխանատուներ, սպասեք, կամփոփվի եւ կներկայացվի»:
Արման Պողոսյանը հերքեց տեղեկությունները, թե կենսաթոշակի, նպաստի բաշխման ճգնաժամ է առաջացել, դրա համար ստիպված են եղել «Հայաստան» հիմնադրամից վերցրած միջոցներն ուղղել դրան. «Ոչ, Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ միասնական բյուջետային գործընթացի առաջնահերթությունների, գերակայությունների շրջանակներում այդ միջոցների տնօրինում է իրականացվել: Իսկ աշխատավարձ, թոշակ վճարելու խնդիր չունենք»:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...