Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ` պահանջելով քննիչներից ամենասեղմ ժամկետում քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը: Զոհված զինծառայողի՝ Մխիթար Մխիթարյանի հայրը` Գարիկ Մխիթարյանը, նշեց, որ նոյեմբերի 2-ից ներկայացրել են հաղորդում սպայակազմի կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ: Գարիկ Մխիթարյանի պնդմամբ` հրամանատարական կազմի սխալ հրամանի հետևանքով են զոհվել իրենց երեխաները:
«Մարդիկ կան, որոնք դեռ պետք է քննվեն: Քննիչներն ասում են, որ նրանք Ղարաբաղում են քննվել և նրանց չեն բերել Հայաստան: Այնտեղ էլ քննչական մարմին կա, այնտեղ են աշխատել նրանց հետ, բայց հանգամանքները դեռ բավարար չեն, ուստի մեր խնդրի լուծումը մնացել է օդում կախված»,- նշեց Մխիթարյանը:
Զոհված զինծառայողի հայրը քրեական գործի ձգձգման միտում չի տեսնում, ուղղակի խնդրում է, որ բոլոր բաժինների քննիչներն ամենասեղմ ժամկետներում իրենց գործառույթները իրականացնեն, որպեսզի գործը տեղից շարժվի:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...