Ուկրաինայում քաղաքացիները փակել են ավտոմայրուղիները՝ բողոքելով գազի սակագնի բարձրացման դեմ
Ուկրաինայի Պոլտավա քաղաքում քաղաքացիները հունվարի 10-ին բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ գազի սակագնի բարձրացման, հայտնում է eadaily.com լրատվական կայքը:
Ինչպես հայտնել է տեղական «Պոլտավշչինա» հրատարակությունը, դրա պատճառով իրավապահներն արգելափակել են երթևեկությունը Կիև-Խարկով մայրուղու վրա:
«Հունվարի 10-ին, ժամը 11-ի սահմաններում, Պոլտավայում ոստիկանությունը մասամբ սահմանափակել է երթևեկությունը Կիև-Խարկով մայրուղու քաղաքով անցնող հատվածում: Հիմա երթևեկությունն արգելված է Կիևսկոե մայրուղու վրա՝ Խարկովից դեպի Գրուշևսկի փողոց», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ հունվարի 4-ին, ցուցարարները փակել էին Կիև-Խարկով մայրուղին Լուբնա քաղաքի մերձակայքում, իսկ հունվարի 7-ին Խարկովի մարզի Վալկի քաղաքի հատվածում:
Բողոքի ակցիաների պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողացել զսպել իրենց զայրույթը 2021 թվականի հունվար ամսվա կոմունալ վճարների մասին ծանուցումները ստանալուց հետո: Գազի բաշխման սակագները ոչ միայն կրկնապատկվել են, այլ հաշիվներին ավելացվել են լրացուցիչ գումարներ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...