Երեխաներին հրամաններով տարել են սխալ ուղղություններով. զոհված զինծառայողի հայր
Զինծառայողների ծնողներն ակցիան են իրականացնում ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ: Պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարի Մխիթարյանը, լրագրողներին պատմեց, որ իր որդին զոհվել է հոկտեմբերի 6-ին: Մարմինն, իրենց ունեցած տվյալներով, գտել են ու հողին հանձնել:
Գարի Մխիթարյանի խոսքով՝ ծնողները չէ, որ պետք է գնան, տվյալներ հավաքեն, տան Քննչական կոմիտեին, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն:
«Բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Երեխաներին հրամաններով տարել են սխալ ուղղություններով, սխալ հրամանների պատճառով զոհերի մեծ թիվ ունենք: Զինվորների շուրջ 40-50 տոկոսը զոհված կամ վիրավոր է, մյուսներն էլ հաշմանդամություն ունեն: Այսօր էլ հոգեպես, բարոյապես ճնշված երեխաներին տանում են Արցախ: Վիրավորներին ևս, էնքան, որ ոտքի են կանգնում, միանգամից սահման են տանում»,- նշեց զոհված զիծառայողի հայրը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...