Թուրքիան մտադիր է ադրբեջանական 3 քաղաքներում ավիաբազաներ ստեղծել․ Թուրքական ԶԼՄ-ներ
Թուրքիան մտադիր է ադրբեջանական երեք քաղաքներում՝ Գյանջայում, Լենքորանում և Գաբալայում ավիաբազաներ ստեղծել։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանում, ինչպես Սիրիայում, Կատարում, Իրաքում, Սուդանում և Հյուսիսային Կիպրոսում, կարող են տեղակայվել Թուրքիայի ռազմակայանները:
«Թուրքիան մտադիր է Ադրբեջանի տարածքում տեղակայել առնվազն երեք ռազմական ավիաբազա՝ դրանով իսկ լրջորեն ուժեղացնելով իր ներկայությունը տարածաշրջանում և անմիջապես ռուսական սահմանների մոտ։ Թուրքական ռազմական ավիաբազաները կհայտնվեն Գյանջայում, Լենքորանում և Գաբալայում, ընդ որում, խոսքը Ադրբեջանում ինչպես անօդաչու ավիացիայի միջոցների, այնպես էլ կործանիչ ավիացիայի տեղակայման մասին է»,- գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ թուրքական ընկերությունները սկսել են ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նա տեղեկացրել էր, որ վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են, ստորագրվել են առաջին պայմանագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում։ Այս մասին ահազանգեր են ստացել լրատվամիջոցները: Այսօրվա...
Երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում. Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին
Չավուշօղլուն զգուշացրել է Հայաստանին՝ «Ռուս-թուրքական կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողությ...
Ադրբեջանը պահանջում է երեք նոր կետեր ներառել Նիկոլի կողմից արդեն ստորագրված փաստաթղթում.Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելագրամի իր ալիքում գրում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հա...