Հայտնի գեներալը, տղաներին օգնության հասնելու փոխարեն նահանջի հրաման է տվել. զինծառայողների ծնողները նստացույց են անում

Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնում զորամասի մոտ:

Զինծառայկողներից մեկի մոր խոսքերով, հունվարի 3-ից հետո իրենց հետ որևէ մեկը կապ չի հաստատել. «Մենք գնացել ենք գնդապետի տուն, որ գոնե նա մեզ ընդունի, սակայն անգամ նա չընդունեց մեզ:

Նա ակլոհոլի ազդեցության տակ եկավ շենքի բակ ու սկսեց ավել պակաս բաներ խոսել: Հետո տղամարդիկ նրան սթափեցրեցին, ասաց, որ կգնա Գլխավոր շտաբի պետի հետ կհանդիպի, հետո մեզ կկանչի զորամաս, կասի, թե երբ են մտնելու այդ հատված:

Հաջորդ օրը երեկ է: Մենք եկանք այստեղ, մեզ անգամ ներս չթողեցին, այսօր ևս չեն թողնում: Մեր դիմաց դռները փակ են: Որևէ մեկը որևէ պատասխան չունի, որևէ բան չի ասում, մենք չենք էլ ակնկալում, որ որևէ բան ունեն ասելու: Միևնույնն է գալու են ու կրկին ստեն:

Մենք որոշել ենք, որ նստացույց ենք անելու, երեկոյան վրաններ կբերենք: Որևէ տեղ չենք գնալու: Թող մեր երեխաներին բերեն հասցնեն մեզ»:

Տիկինն ասաց, որ 81 օր որևէ բան չեն ասում. «Ամեն օր խաբում են: Մենք որևէ հույս չենք տեսել, հուսադրող բան չեն անում: Եթե գային ծնողներին ասեին՝ սրան են զանգում…

Պատկերացնո՞ւմ եք՝ հրամանատար Արսեն Աբգարյանն ինձ ասում է, որ կապ հաստատեմ Ստեփանակերտ գեներալի հետ: Այսինքն, ես պետք է խոսեմ իրենց փոխարե՞ն»:

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ հանդիպմանը, նա ասել է, որ վրիպում է եղել. «Ես ասացի, որ վրիպել կարող են բոլորը, բայց ոչ գեներալ-լեյտենանտը:

Նույն օրը, երբ պետք է օգնության հասներ տղաներին, նա նահանջ է տվել: Այդ ձայնագրությունը կա պատկան մարմինների մոտ:

Հարցին, թե ինչու չի հասել օգնության, նա ասում է՝ «ես էլ գնայի մեռնեի, հիմա ով էր պատասխան տալու»:

Այսինքն իր կյանքը քաղցր է, իսկ մեր երեխաների կյանքի վրա թքած ունեն: Պատասխան են տալու, որտեղ պետք է բողոքել ենք»:

 

 

 


 

Քաղաքականություն