Հասկանում եմ այն ծնողներին, ում որդիները զորակոչվում են բանակ և ովքեր մեծ թվով հարցեր ունեն ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Հասկանում եմ այն ծնողներին, ում որդիները զորակոչվում են բանակ և ովքեր մեծ թվով հարցեր ունեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սակայն խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովհետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ ունեն։
Բայց նաև հասկանում եմ, որ հանրության շրջանում խիստ մտահոգություններ է առաջացել հատկապես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման և հայ զինծառայողների նոր գերեվարումների հետ կապված հարցերը։
Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են պետության բացակայությունը, ինչը ցավոք մեծ թվով բացասական հետևանքներ է իր հետ բերում։
Արցախում մեր հայրենակիցներն են, մեր ընկերները, հայի տեսակը և նրանք մեր բոլորի սատարման կարիքն ունեն»,- գրել է Աբրահամյանը և հորդորել տարանջատել վատ իշխանություն կամ դրա բացակայություն ձևակերպումները արցախցիների կողքին լինելու և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով նրանց աջակցելու անհրաժեշտությունը։
«Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է մարդկանց հետ պարզ լեզվով խոսեն, որքան էլ որ դա նրանց համար այս փուլում դժվար լինի։ Ի վերջո, իրենք ևս պատասխանատու են ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր վտանգավոր զարգացումների համար։
Մարդիկ, ովքեր զինվոր են բանակ ճանապարհում, պետք է հստակ հասկանան, թե ինչ խնդիրներ են լուծում իրենց տղաները և ինչպես է իր անելիքները տեսնում պետությունը։
Իսկ նրանց զորակոչելու և մեր հայրենիքի ամենատարբեր հատվածներ ծառայության մեկնելու խիստ անհրաժեշտությունը կա։
Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան, օգտագործեք ցանկացած առիթ մարդկանց հետ խոսելու, նրանց մտահոգող հարցերի պատասխանը տալու, նրանք դրա կարիքն ունեն»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում։ Այս մասին ահազանգեր են ստացել լրատվամիջոցները: Այսօրվա...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում. Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին
Չավուշօղլուն զգուշացրել է Հայաստանին՝ «Ռուս-թուրքական կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողությ...