Եթե աթոռակռիվ լիներ հիմա բոլոր պատգամավորներն այստեղ կլինեին. քաղաքացիները շարունակում են իրենց նստացույցը Էջմիածնի զորամասի դիմաց
Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են իրենց նստացույցը Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում զորամասի հրամանատարական կազմի հետ։
Արդեն 81 օր է՝ որևէ տեղեկություն չունեն իրենց զինվորների մասին, որոնք նրանց խոսքով՝ անհետ կորել են Զանգելանի տարածքում։
«Եթե աթոռակռիվ լիներ հիմա բոլոր պատգամավորներն այստեղ կլինեին։ Քանի՞ պատգամավոր ունենք, մեկն արձագանքե՞ց, եկա՞վ մեր կողքին կանգնեց էս 81 օրերի ընթացքում։ Դե թող մի պատգամավոր, մի պատկան մարմին գա, կանգնի, ասի՝ ժողովուրդ ջան, մենք ձեր կողքին ենք, բայց ոչ մեկ չեկավ։ Իրենք չեն տեսնո՞ւմ, որ մենք էստեղ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում։ Այս մասին ահազանգեր են ստացել լրատվամիջոցները: Այսօրվա...
Երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում. Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին
Չավուշօղլուն զգուշացրել է Հայաստանին՝ «Ռուս-թուրքական կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողությ...
Ադրբեջանը պահանջում է երեք նոր կետեր ներառել Նիկոլի կողմից արդեն ստորագրված փաստաթղթում.Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելագրամի իր ալիքում գրում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հա...