Դատարան է ուղարկվել ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ հանցագործության վերաբերյալ քրեական գործը. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ Ազգային ժողովի նախկին պատգմավորի մասնակցությամբ կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի և ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Լ. Ս.-ի և Ս.Ղ.-ի վերաբերյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաև այլ հանցագործությունների կատարման համար մի շարք անձինք 2011 թվականին դատապարտվել են 8.5-15 տարի ժամկետով ազատազրկման»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում։ Այս մասին ահազանգեր են ստացել լրատվամիջոցները: Այսօրվա...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում. Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին
Չավուշօղլուն զգուշացրել է Հայաստանին՝ «Ռուս-թուրքական կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողությ...