13 օր անց ՊԲ-ն դեռ չի կարողանում վերացնել հրապարակված, ապա կայքից հեռացված՝ 147 զոհերի ցուցակի անճշտությունները. NEWS.am
Արցախի պաշտպանության բանակը դեկտեմբերի 26-ից հետո առ այսօր չի հրապարակել նույն օրը հրապարակված՝ զոհված զինծառայողների ցուցակը, որում անճշտություններ էին եղել, եւ այն ավելի ուշ հանվել էր կայքից։
NEWS.am-ը ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանից փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մինչ օրս այդ ցուցակը չի հրապարակվել, եւ առհասարակ ինչո՞ւ չեն հրապարակվում զոհված զինծառայողների անունները։
«Ցուցակը հենց լինի՝ հրապարակվելու է, որովհետեւ ցուցակը պատրաստելու համար բավականին տեւական, մանրակրկիտ աշխատանք է պահանջվում։ Տեսնում եք, թե մեկ չճշտված տվյալի պատճառով ինչ աժիոտաժ է առաջանում։ Ժամանակ է պահանջվում, ուրիշ պատճառ չկա»,- ի պատասխան ասաց Սարումյանը։
ՊԲ-ն վերջին անգամ զոհված զինծառայողների ցուցակ հրապարակել էր դեկտեմբերի 26-ին, որում ներառված էր 147 անուն, սակայն քիչ անց կայքից հանվել էր այդ ցուցակը՝ անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված։
Պաշտպանության բանակը դրանից առաջ ցուցակ էր հրապարակել դեկտեմբերի 25-ին՝ ներկայացնելով հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները: Ըստ Արցախի ՊԲ-ի հրապարակած պաշտոնական վերջին տվյալների՝ հայկական կողմի զոհերի թիվը 1870-նն է:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում։ Այս մասին ահազանգեր են ստացել լրատվամիջոցները: Այսօրվա...
Երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում. Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին
Չավուշօղլուն զգուշացրել է Հայաստանին՝ «Ռուս-թուրքական կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողությ...
Ադրբեջանը պահանջում է երեք նոր կետեր ներառել Նիկոլի կողմից արդեն ստորագրված փաստաթղթում.Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելագրամի իր ալիքում գրում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հա...