Լավրովը՝ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպերի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպին:
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ միջադեպն արձանագրվել է այն վայրում, որտեղ չեն եղել ռուս խաղաղապահներ:
«Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ դեռ չեն արձանագրվել: Դեկտեմբերի 13-ին շփման գծում արձանագրված միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ չկան ռուս խաղաղապահներ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած քայլերը թույլ տվեցին խուսափել միջադեպի աճից: Այսուհետ ևս կգործադրենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խախտումներ թույլ չտալու համար»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի։
Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական կողմը գրոհ էր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 մլն է հատկացրել. Yerevan Today
Այս օրերին, երբ թշնամին Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր փոխըմբռնմամբ գյուղ առ գյուղ զավթելով հասնում է Գորիս, ճանապարհին Ադր...