Ռուս խաղաղապահները նվերներ են տվել Ստեփանակերտի 2 դպրոցների աշակերտներին
Ամանորին նախաշեմին Խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի զինծառայողները հումանիտար ակցիա են անցկացրել Ստեփանակերտի № 2 ու №12 դպրոցներում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հումանիտար ակցիայի ընթացքում աշակերտներին դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ ու քաղցրավենիքներ են նվիրել։
«Յուրաքանչյուր ուսապարկի մեջ գունավոր մատիտներ են, նկարչության ալբոմներ, տետրեր, ֆլոմաստերներ, նոթատետրեր ու օրագրեր։ Ռուս խաղաղապահները նաև բարեմաղթանքներով շնորհավորական բացիկներ են փոխանցել աշակերտներին, որոնք Լեռնային Ղարաբաղի երեխաների համար գրել են Ռուսաստանի «Յունարմիայի» երեխաները», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահներն արդեն Արցախի մի քանի դպրոցներում նման ակցիաներ են իրականացրել։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...
Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է. Ահմադ Շահիդովի սկանդալային հայտարարութունը
Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլ...