Լավրովն ու Չավուշօղլուն այսօր Սոչիում բանակցություններ կանցկացնեն
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Սոչիում հանդիպում կունենա իր թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, հայտնում է TASS-ը։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին։ Նախատեսված է քննարկել երկկողմ համագործակցության ակտուալ հարցերն ու տարածաշրջանային խնդիրները։
Ինչպես սպասվում է, Լավրովն ու Չավուշօղլուն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն ԼՂ հարցին, մասնավորապես եռակողմ հայտարարության կատարմանը, մարդասիրական օգնության տրամադրմանն ու կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոնի աշխատանքի գործնական հարցերին։ Արդյունքում կստորագրվի 2021-22 թթ խորհրդատվական պլան։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...
Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է. Ահմադ Շահիդովի սկանդալային հայտարարութունը
Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլ...