Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ-ին չեն դիմել
ՀԱՊԿ-ի անդամ չէ այն տարածքը, որը ԼՂ Սահմանադրության մեջ ամրագրված է և համարվում է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունները չեն դիմել ՀԱՊԿ-ին։
«Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք, որովհետև, կրկնում եմ՝ ՀՀ-ն է անդամակցում, այլ ոչ թե ԱՀ-ն: Դա հասարակ, պարզ տրամաբանություն է»,-ասաց Սիմոնյանը:
Նա ընդգծեց՝ երբ միջադեպեր են եղել ՀՀ սահմանի հետ կապված, դիմել են։ «Նաև ես եմ դիմել ՀԱՊԿ-ի հավաքի ժամանակ և խնդրել միջամտություն, որից հետո նաև Ռուսաստանի մեր գործընկերոջ կողմից, ՌԴ Պետդումայի ղեկավարի կողմից եղել է դիմում ՀԱՊԿ ղեկավարին՝ Զասին, դրա տեսագրությունը կա և հրապարակվել է։ Մնացածը, կարծում եմ, արդեն իսկ հասկանալի է»,-ասաց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Թուրքական թերթի յութուբյան ալիքում այս «քարտեզը» ցուցադրվել է դեռևս 2020թ. հոկտեմբերի սկզբին
Էրդողանական վարչախմբի տեսակետներն արտահայտող թուրքական «Ենի Շաֆաք» թերթի յութուբյան ալիքում այս «քարտեզը» ցուցադրվել է դ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...