ԱՀ առողջապահության նախարարն այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում
ԱՀ առողջապահության նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանը նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։
Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է բուժհիմնարկի շենքային պայմաններին, կադրային և տեխնիկական հագեցվածությանը, դեղորայքային ապահովվածությանը, մատուցվող ծառայություններին և տեսակցել հիվանդներին:
Բուժհիմնարկի տնօրինության և բուժաշխատողների հետ քննարկման արդյունքում նախարարը վեր է հանել կադրային բացերը՝ շրջանի բնակիչների պատշաճ բուժսպասարկումն ապահովելու համար խոստանալով ամենակարճ ժամկետում լրացնել դրանք:
Տեղում լուծվել է Մարտունու հակահամաճարակային կայանի էներգամատակարարման խնդիրը, ավարտին են հասցվել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության արցախյան ներկայացուցչության կողմից Մարտունու շրջբուժմիավորման վնասված պատուհանների վերանորոգման աշխատանքները:
Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախին պատուհասած արհավիրքին դիմակայելու գործում Մարտունու շրջբուժմիավորման աշխատակիցների կողմից ցուցաբերած հերոսական աշխատանքի համար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր բուժաշխատող լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում և պաշտպանության ներքո:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...