Չավուշօղլուն Սոչիում կհանդիպի Լավրովի հետ. քննարկման թեման հայտնի է
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման և քննարկումների թեմաների մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր հայացքներն ինչ-որ հարցերի շուրջ տարբեր են։ Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, բայց մեր համագործակցությունը, որը սկսվել է Աստանայի գործընթացի շնորհիվ, շարունակվում է։ Լիբիայում մենք նույնպես տարբեր կողմերում ենք, բայց Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կիսեցինք մեր աշխատանքը, որը կատարվել է մշտական հրադադարի հաստատման համար։ Մենք նաև կքննարկենք Ադրբեջանի և Հայաստանի թեման։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում։ Կքննարկենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կայցելի Սոչի՝ մասնակցելու ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...