
Ժամը 17։30-ի դրությամբ‚ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. «Ճանապարհային դեպարտամենտ»

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում , որ այսօր ժամը 17։30-ի դրությամբ‚ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: