«Վերցրել են ինքնագրով ստացական, որը ցանկացած ժամանակ, վերջինիս կողմից ստանձնված պարտավորությունը չկատարելու դեպքում, կարող էին հասանելի դարձնել բոլորի համար». Սենոր Հասրաթյան
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՀԵՔԻԱԹ
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ՖԲ գրել է.
«Գրեթե բոլոր հեքիաթները ծնվում են իրականությունից: Ճիշտ այնպես, ինչպես այս մեկը: Եվ այսպես. լինում է, չի լինում մի երկիր է լինում և այդ երկիրը թագավոր է ունենում... Ասում են, որ օրերից մի օր ժողովուրդն ընբոստանում է ընդդեմ այդ թագավորի և պահանջում նրա հրաժարականը: Սակայն հակառակ բոլոր բողոքների, թագավորը հրաժարվում է ինքնակամ լքել գահը, քանի որ դրան դեմ էին ոչ միայն սեփական ժողովրդի մի մասը, այլև որոշ օտար ուժեր: Չար լեզուներն ասում նաև, որ այդ երկրի թագավորը նշված օտար ուժերի օգնությամբ ժամանակ առաջ գալով իշխանության, համապատասխան գումարի դիմաց խոստացել էր ոչ միայն իր թագավորության պատմական մի մասի, այլև հարևան երկրի տարածքներն իրար կապող տարանցիկ միջանցքի հարցը լուծել հօգուտ հարևանի: Խոսքը գնում էր ոչ թե միլիոնների, այլև մի քանի միլիարդների հասնող <<պարգևավճարի>> մասին: Օդից կախված լուրերի համաձայն, տվյալ գումարները փոխանցելով անձամբ թագավորին, նրանից վերցրել են ինքնագրով ստացական, որը ցանկացած ժամանակ, վերջինիս կողմից ստանձնված պարտավորությունը չկատարելու դեպքում, կարող էին հրապարակել և հասանելի դարձնել բոլորի համար: Հենց այդ <<ստացականի>> առկայությամբ էր պայմանավորված հանգամանքը, որ թագավորը հրաժարվում էր թողնել գահը և շարունակում էր տարաբնույթ մանիպուլյացիաներով իր ձեռքում պահել իշխանությունը: Իսկ թե որքան դա նրան հաջողվեց, հայտնի է միայն թագավորին ու ժողովրդին: Բարի լեզուներն ասում են, որ այնուամենայնիվ, ժողովուրդը հաղթեց, իսկ թագավորը՝ կախվեց»:
[c773253c6640c8dfc872ea0e023c8c98.png]
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...
Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է. Ահմադ Շահիդովի սկանդալային հայտարարութունը
Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլ...