Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. Հայաստանի պատվիրակությունը Իրանում էր
Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնության են եկել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:
ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում հանդիպմանը փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:
Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ 400 կիլովոլտանոց 3-րդ ԷՀԳ–ի շահագործումը թույլ կտա եռակի ընդլայնել հայ–իրանական «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...
Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է. Ահմադ Շահիդովի սկանդալային հայտարարութունը
Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլ...