«Եկեղեցու դեմ արշավը նոր բան չի, կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է կոտրել իր ավանդույթները». Վազգեն Մանուկյան
Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց այրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ ԱԽ քարտուղարին դեռեւս սեպտեմբերի 1-ի գրության վերաբերյալ բացահայտմանը։
«Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել այդ լուրը, որովհետեւ ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակն ու ձգտումները։ Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»,- նշեց նա։
Այստեղ հավաքվել են մարդիկ՝ պաշտպանելու իրենց ազգային արժանապատվությունը։ «Եկեղեցու դեմ արշավը նոր բան չի, ոչ թե խոսքը գնում է մեր առաքելական եկեղեցու մասին, այլ կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է կոտրել իր ավանդույթները։ Ավանդույթները պատմությունն է, լեզուն է, կրոնն է։ Ինչ-որ մարդիկ դրսից փող են ստանում՝ այդ գործն այստեղ անելու համար»,- նշեց նա։
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում, ովքեր եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնց դեմ բռնության կոչեր են հնչեցրել իշխանությանը սատարողները։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...