«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցել, որի ժամանակ ուշագրավ զրույց է տեղի ունեցել։
Մակրոնը ֆրանսահայերի կարծիքն է հարցրել Նիկոլ Փաշինյանի մասին, ուշադիր լսել է, ապա չի թացրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ։ Ասել է, որ պատերազմի ընթացքում քանիցս կապվել է նրա հետ, առաջարկել իր աջակցությունը, անգամ sms-ներ է գրել, որոնց, ճիշտ է՝ Փաշինյանն արագ արձագանքել է, սակայն գեթ մեկ անգամ իր նախաձեռնությամբ չի կապվել Մակրոնի հետ եւ ոչինչ չի խնդրել։ Ավելին, Մակրոնին հատկապես զարմացրել է, որ ո՛չ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից առաջ, ո՛չ էլ գոնե հետո չի կապվել ու չի տեղեկացրել, որ իրեն նման փաստաթուղթ են պարտադրում, կամ՝ ստորագրելուց հետո ինչ կարելի է անել, որ հետեւանքները մեղմվեն։
Մակրոնն ասել է՝ չէ՞ որ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահն եմ, ինչո՞ւ ինձ չտեղեկացրեց կամ աջակցություն չխնդրեց ստորագրելուց առաջ կամ հետո։ Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես պահի իրեն Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում եւ շարունակի աջակցել բանակցային պրոցեսին, թե՞ Արցախի ճանաչման գործընթացն առաջ մղի՝ դուրս գալով Մինսկի խմբից։ Թվում է՝ այս հարցերը պետք է լուծվեին պետական դիվանագիտության ուղիով, այլ ոչ թե համայնքի հետ»,- այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը հանդիպել են. մանրամասներ. «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեց...