Զելենսկին հայտարարել է, որ Բայդենը կարող է օգնել Ուկրաինային վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համարում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կարող է ամրապնդել բանակցությունները «նորմանդական ձեւաչափում», իսկ ԱՄՆ-ը կարող է օգնություն ցուցաբերել Ուկրաինային Դոնբասի վերաինտեգրման եւ Ղրիմի դեօկուպացիայի հարցում, հայտարարել է Զելենսկին The New York Times-ին տված հարցազրույցում, հաղորդում է 112.ua-ն:
«Ես համարում եմ, որ նախագահ Բայդենը կարող էր օգնել ամրապնդել մեր բանակցությունները «նորմանդական ձեւաչափում», դարձյալ այն պատճառով, որ նա լավ է հասկանում Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցը: Այնուհետեւ, նա խոսել է Եվրոպայում անվտանգության մասին, որից հետո, մենք համարում ենք, որ պատերազմի ավարտի մասին խոսելն արդեն բավարար չէ: Իսկ ի՞նչ անել հետո: Մեզ պետք է Դոնբասի վերաինտեգրում: Իսկ դրա համար պետք են ուժեղ ընկերություններ, ուժեղ տեխնոլոգիաներ, անվտանգություն եւ փող: Եւ այդտեղ, ես համարում եմ, որ մենք միայնակ չենք կարողանա գործել: Եւ մենք տեսնում ենք ազատ տնտեսական գոտի Դոնբասի տարածքում, որպեսզի այնտեղ լինեն որոշակի հետաքրքրություններ բիզնեսի համար: Եւ այդտեղ առանցքային դեր կարող է խաղալ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այսօր աշխարհում անվտանգության երաշխավորն է, լուրջ ռազմավարական խաղացող, եւ այդ երկրի ազդեցությունը կարող էր արագացնել Դոնբասում պատերազմի ավարտն ու մոտեցնել տարածաշրջանի վերաինտեգրումը:
Բացի այդ, նախագահի կարծիքով, Ուկրաինան միանշանակ չի կարողանա հաղթահարել Ղրիմի հարցն առանց ԱՄՆ-ի:
«Վեց տարի այդ հարցն օդի մեջ էր, եւ իսկապես, Եվրոպան եւ ԱՄՆ-ը արել են հնարավորինս ամեն ինչ, սակայն դեօկուպացիայի հարցով քայլերը պետք է անի պետությունների համապատասխան միությունը, առաջնորդների միությունը, որը կորոշի Ղրիմի թերակղզու դեօկուպացիայի բոլոր քայլերի քարտեզը»,-հավելել է Ուկրաինայի նախագահը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան այժմ ստեղծում է «Ղրիմի հարթակ» եւ, իհարկե, կցանկանար դրանում տեսնել այն երկրներին, որոնք կլինեն Ղրիմը վերադարձնելու եւ դեօկուպացիայի առանցքային երաշխավորները, եւ ԱՄՆ-ը կարող էր լինել առաջնորդ այդ ուղղությամբ,-նշում է պարբերականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...