Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է. Արթուր Վանեցյան
Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են․ ուղղակի չի կարելի: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկվա՝ դեպի Եռաբլուր սգո երթին ու դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ճեղքել բազմությանն ու մուտք գործել Եռաբլուր։ «Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան էր, որը մեզ չի սազում»,- նշեց Վանեցյանը։
Դիտարկմանը, թե ակտիվորեն տարածվում են լուսանկարներ սգո երթից՝ նշելով, թե ինչքան աջակից ունի Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն ասաց. «Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է։ Ինչ վերաբերում է նրան, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթալի է նման համեմատություն անելը։ Կա խորը քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա։ Խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն ու հայ ժողովուրդը արժանի չէ պարտված առաջնորդ ունենալ»։
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, և այն հանգամանքին, որ Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները, Վանեցյանն ասաց․ «Այս իշխանությունների օրոք մենք յուրաքանչյուր օր զիջում ենք մեր հայրենեիքի մի հատվածը, լինում են նոր գերեվարվածներ, տեղեկություն չենք ստանում անհետ կորածների վերաբերյալ։ Պետք է փոխվի քաղաքական իշխանությունը, որ այդ բոլոր հարցերի պատասխանները տրվեն»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...