Թուրքի հետ գոտեմարտի դուրս գալիս այնպիսի վճռականությամբ էի լցված, որ հաղթանակից բացի այլ ելք չունեի. Մալխաս Ամոյան
Աշխարհի գավաթում թուրքի նկատմամբ տարածս հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմում զոհված, վիրավորված, կռված բոլոր զինվորներին: Շնորհակալություն նրանց կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու համար: Այս մասին News.am sport-ին տված հարցազրույցում ասել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ նվաճած Մալխաս Ամոյանը:
«Պատերազմից առաջ մտածելակերպս այլ էր, ես հանդիպում էի թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների հետ ու գոտեմարտում, ինչպես այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Այո, միշտ էլ որոշակի առանձնահատուկ տրամադրվածություն եղել է այս երկու հարեւան երկրների ներկայացուցիչների նկատմամբ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Թուրքի հետ գոտեմարտի դուրս գալիս այնպիսի տպավորություն էր, այնպիսի վճռականությամբ էի լցված, որ ես հաղթանակից բացի այլ ելք չունեմ: Այլ լուծումով չի կարող ավարտվել իմ կռիվը: Ես գիտակցում էի, որ ես ներկայացնում եմ իմ ազգին, ու սա իմ ազգի պատվի կռիվն է: Այն օրերը, որ ապրեցինք վերջին ամիսներին, ինձ պարտադրում էր հաղթել մրցագորգում: Սա մեր զինվորիների հաղթանակն էր, մտածում էի, որ ես պետք է հաղթեմ մեր զինվորների, պատերազմում զոհված տղերքի համար: Երբ վերջում իմ ձեռքը բարձրացրին, ուրախացա: Հետո երբ տեսա, թե սոցցանցերում ինչպես են արձագանքել իմ հաղթանակին թուրքի նկատմամբ, կրկնապատիկ ուրախացա, ոգեշնչվեցի: Սա իմ փոքրիկ շնորհակալությունն էր այս պատերազմում զոհված, կռված, վիրավորված յուրաքանչյուր զինվորին ու, երբ իմ ձեռքը բարձրացրին, ինքս ինձ ասացի, որ այս հաղթանակը նվիրում եմ նրանց»,- ասել է Ամոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...