Թբիլիսիում բերման է ենթարկվել տղամարդը, որը սպառնում էր ինքն իրեն նռնակով պայթեցնել
Ոստիկանները բերման են ենթարկել նռնակով տղամարդուն, որը սպառնում էր պայթեցնել ինքն իրեն Թբիլիսիի ծայրամասում: Այդ մասին հաղորդում է Հանրային հեռուստատեսությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Դեպքի վայրում շարունակվում են քննչական գործողությունները: Դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն կներկայացվի ավելի ուշ:
Նախնական տեղեկություններով՝ դեպքը կապված է ընտանեկան կոնֆլիկտի հետ: Նշվում է, որ սպառնալիքները հնչել են տղամարդուց, որի անունով գրվել էր սահմանափակող օրդեր: Քաղաքացին խախտել էր արգելանքի մասին դատական որոշումը:
Տղամարդուն բերման ենթարկելու ոստիկանական գործողությունն իրականացվել էր անվտանգության ուժգնացված միջոցառումների պայմաններում: Տարածքը շրջափակվել էր, որտեղ թույլ չէին տալիս մուտք գործել նաեւ լրագրողներին: Հայտնի չէ՝ ինչ պահանջներ էր ներկայացնում տղամարդը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...