Պուտինի հանձնարարականը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներին
Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները պետք է շարունակեն վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաև լրջագույն ուշադրություն դարձնեն ծայրահեղականության և կոռուպցիայի դեմ պայքարին, ապահովեն Ռուսաստանի պետական սահմանների առավել արդյունավետ պաշտպանությանը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անվտանգության մարմինների աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական խոսքում:
«ԱԴԾ-ի և Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հովանու ներքո գործող այլ ծառայությունների աշխատակիցները պետք է այսուհետ ևս գործեն նույնպիսի վճռականությամբ ու հետևողականությամբ»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել նաև հակահետախուզության մարմինների աշխատանքում ձեռք բերված հաջողությունները։ Լրջագույն ուշադրություն պետք է հատկացնել տեղեկատվական անվտանգությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաև ընթացիկ տարվա 11,5 ամսվա ընթացքում ահաբեկչական ուղղվածության գրանցված երկու հանցագործություններին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...