Մեր գլխավոր նպատակն է՝ կանխել պետության անկումը ու հաստատել իրական համերաշխության մթնոլորտ. Ի. Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Եռաբլուրի դաժան տեսարանների և մեր անելիքների մասին»: Սաղաթելյանը մասնավորապես նշել է՝ ստեղծելու ենք նոր որակի ազգային պետություն և արժեհամակարգ, ազգային դաստիարակությամբ սերունդ, ով լավագույնս գիտակցելու է իր տեղն ու դերը, իր վրա դրված պատասխանատվության բեռն ու դրա արժեքը: Գրառումը՝ ստորև.
«Պարզապես պետք է անտեսել անհայրենիք, մոլորված, ատելությունից կուրացած որոշ մարդկանց պահվածքը և չհակադրվել իրենց։ Մեր պայքարն առաջին հերթին նաև իրե՛նց փրկության համար է, և դավաճանին հեռացնելուց հետո մենք ծանր, բայց պատմական առաքելություն ենք իրականացնելու։
Ստեղծելու ենք նոր որակի ազգային պետություն և արժեհամակարգ, ազգային դաստիարակությամբ սերունդ, ով լավագույնս գիտակցելու է իր տեղն ու դերը, իր վրա դրված պատասխանատվության բեռն ու դրա արժեքը։
Սերունդ, ով, կառաջնորդվի ազգային և համամարդկային արժեքներով, ոչ թե փողոցայինի իր վարքագծով։
Սերունդ, ով առաջնորդվելու է Եռաբլուրի խորհրդով՝ հերոսների հիշատակը նրանց գործը շարունակելու խոստումը սրտում պահած։
Մեր գերագույն գլխավոր նպատակն է՝ հրատապ կերպով հեռացնել ճանապարհին կանգնած խոչընդոտին և լուծել հետևյալ հույժ կարևոր խնդիրները.
-կազմակերպել մեր սահմանների պաշտպանությունն ու երկրի անվտանգությունը,
-կանխել մեր պետության անկումը,
-կասեցնել պետական ինստիտուտների քայքայումը,
-կանխել երկրին սպասվող սոցիալ֊տնտեսական կոլապսը, հումանիտար աղետը,
-վերջ տալ ստին, կեղծիքին, ատելությանը, պառակտմանը և երկրում հաստատել իրական համերաշխության մթնոլորտ։
Սրա՛նք են մեր առջև դրված առաջնահերթ խնդիրները, որոնց օր առաջ լուծումն այլընտրանք չունի, այլընտրանքը մեր պետության կործանումն է, որը մենք թույլ չե՛նք տալու։
Հետևաբար, րոպե առաջ ոտքի՛ կանգնենք, միասին փրկե՛նք մեր Հայրենիքը և միասին կառուցենք մեր երազած երկիրը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...