Հասարակություն

Իսպանական Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իսպանական Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իսպանիայի Խիրոնա նահանգի Սանտա Պաու քաղաքի վարչակազմը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած…

Իսպանիայի Խիրոնա նահանգի Սանտա Պաու քաղաքի վարչակազմը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հաղորդվում է, որ Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից իրագործված ռազմական հանցագործությունները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանիայի Կաստեյո դե լա Պլանա քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։ 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250