ԿԳՄՍՆ-ն հերքում է, որ իրենց աշխատակիցներին հրահանգել են մասնակցել քաղաքական ակցիաների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հերքում են լուրերը, թե իրենց աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի տարածած լուրերը, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների և գերատեսչության աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների, չի համապատասխանում իրականությանը։
Հարկ ենք համարում ընդգծել, որ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելը չի նպաստում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և հասարակության շրջանում ավելի է սրում առկա լարվածությունը։ Լրատվամիջոցներին, անհատ գործիչներին և քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ կեղծ, անհեթեթ լուրեր տարածելուց»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...