Իշխանությունն օր առաջ պետք է հեռանա, իհարկե, չպետք է գա նախկին չարիքը. Պավլիկ Մանուկյան
Մեր պարտության հիմնական պատճառը ներքին դավադրություն է: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:
«Հիմա էլ կա այդ դավաճանությունը: Եթե պետական միջոցներն են դավաճանության մեջ ի՞նչ պետք է արվի: Ապրիլյանի զոհերն ինչի՞ց էին, քննվեց, բացահայտվե՞ց: Դավաճանն եկավ տղերքի շիրիմներին ծաղիկներ դրեց: Դավաճանությունը ժառանգական եղավ պետական կառավարման մեջ՝ Լեւոնից մինչեւ այս փռչոտ լակոտը, Սերժը հատկապես»,-ասաց նա:
Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի եւ չպետք է բարձրանա «Եռաբլուր» պանթեոն. «Դա իրենց համար տոնակատարություն է, իսկ ամբողջ հայության համար սա արծիվների ոստան է եւ շնագայլն այստեղ ոտք դնելու իրավունք չունի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմություն գործողությունները լիտար բունտ են, Պավլիկ Մանուկյանն ասաց. «Կարծես շատ է ասվում էլիտար բառը: Ինքը էլիտար զորամասեր ասեց, էլիտար չարիք ասաց, ինքն էլ դարձել էմեր գլխին էլիտար չարիք: Այդ չարիքն այստեղ գործ չունի, աղբահանությունն այստեղից ենք սկսելու, այստեղ ոտք չի դնելու: Այստեղ ենք, որ արգելենք նրա մուտքը «Եռաբլուր»:
«Իշխանությունն օր առաջ պետք է հեռանա, իհարկե, չպետք է գա նախկին չարիքը: Ազգայնական ուժերը պետք է զբաղեցնեն պետական ղեկավարումը՝ այս ծանր վիճակից դուրս գալու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանի հեռանալը պատկերացնում է ճիպոտով:
Նա հավելեց, որ ինքը դեռ շատ տրիներ առաջ է ասել, որ պետարզմը մի օր նորից սկսվելու է, իսկ իշխանությունները ոչինչ չեն արել. «Այդքան հէկ-եր էին կառուցում Արցախում, այլ բաներ էին կառուցում: Դուք պտկերացնո՞ւմ եք, թե ինչքան ռազմական տեխնիկա կարելի էր ձեռք բերել դրա դիմաց; Թողեցին, շակալի պես փախան, որովհետեւ Արցախի ազատագրման մեջ ոչ մի ներդրում չունեին, բայց սեփականաշնորհել էին ամեն բան»:
Հարցին, թե ինչպե՞ս է արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր», ազատամարտիկը պատասխանեց. «Մարմնիս բոլոր մասերով»:
Արցախը 5 մլրդ դոլարով վաճառելու խոսակցությունների մասին էլ ասաց, որ ինքն ականատես չի եղել, բայց ամեն ինչին էլ հավատում է. «Եթե 2004-ին ՊԲ շտաբի պետը հայտարարում էր, որ 3 շրջանը պետք է տանք, իսկ ես այդ ժամանակ ասացի, որ դա դանակահարություն է հայ զինվորի թիկունքին: Կավե գլուխ գեներալներ: Թե ինչի արժանացա, երեւի հիշում եք, 2005-ի հունիսի 19-ին ՊԲ հրամանատար Սեյրան Օհանյանի կաբինետում: Այսինքն այս գործընթացը շարունակակն է եղել: Բոլորն էլ իրենց սրիկայական ներդրումն ունեն այսօրվա համար, 4-ն էլ՝ Լեւոն կույր ռաջինից մինչեւ էս փռչոտ լակոտը»: