Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ պետական աշխատողներին հարկադրում են մասնակցել այսօրվա երթին. Tert. am

Համացանցում տեղեկություններ են տարածվում ու տեսանյութեր հրապարակվում այն մասին, որ շատ քաղաքացիների հարկադրաբար բերում են՝ դեպի Եռաբլուր սգո երթին մասնակցելու համար։

 

Նշվում է, որ պետական աշխատողների ներկայությունը ապահովելու պարտականությունը դրված է Բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանի վրա:

Mediaoprt-ի տվյալներով՝ երթին մարդաքանակ ապահովելու համար մոբիլիզացվել է ամբողջ պետական ապարատը, այդ թվում` ուժայինները` ԱԱԾ, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, ՀՔԾ, Քննչական կոմիտե, ԱԻՆ, Ռազմական ոստիկանություն, ինչպես նաև ԱԺ, մարզպետարաններ, թաղապետրաններ ու նախարարություններ: Բոլորին հրահանգված է ներկայանալ աշխատավայր, որպեսզի բացականեր չլինեն:

Տելեգրամի այս էջը նաև տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես են քաղաքացիներին ավտոբուսներով բերում Հանրապետության հրապարակ։

Տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ սոցապ նախարարությունից մանկատներին հրահանգել են աշխատակազմից առնվան 20 մարդու ներկայություն ապահովել։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք պատրաստ են իրավաբանական աջակցություն ցուցաբերել այն քաղաքացիներին, ում ստիպում են ներկայանալ «դավաճանների երթին»։

«Դավաճանի խարան չկրելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին օգնելու համար, մենք՝ տասնյակ փաստաբաններ, երեկ մեր մասնագիտական լիակատար աջակցությունն առաջարկեցինք ձեզ, «ստիպմա՛ն» ենթարկվող հայրենակիցներ, և, այո՛, այդ հայտարարության հետքերով մեզ արդեն եղել են դիմողներ»,-գրել է նա։

Քաղաքականություն