Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը եւս միացել է պահեստազորի եւ պաշտոնաթող 14 գեներալների կոչին
Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը եւս միացել է պահեստազորի եւ պաշտոնաթող 14 գեներալների կոչին։
Ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի եւ պաշտոնաթող գեներալները կոչով դիմել էին հայ ժողովրդին:
Գեներալները կոչ են անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին. «Այդ նպատակով կարեւոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձեւավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձեւակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջեւ ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, եւ պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, եւ պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի:
Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը»,-ասված է կոչում:
Կոչը ստորագրել են.
Սեյրան Օհանյան – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ,
Յուրի Խաչատուրով – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ
Մովսես Հակոբյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ
Միքայել Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Հայկ Քոթանջյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Լեւոն Մնացականյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Արշավիր Ղարամյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Ալիկ Միրզաբեկյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Սամվել Կարապետյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Արմեն Ղահրամանյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վլադիկ Հովհաննիսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վյաչեսլավ Դանիելյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վալերի Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Աշոտ Պետրոսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...