Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը. Սեյրան Օհանյանը բաց նամակով դիմել է Արարատ Միրզոյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բաց նամակով դիմել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
«Պարոն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դուք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։
Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։
Ինձ մոտ հարց է առաջանում․
1․Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող խորհրդային միության սահմանները․ կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական Արցախը Ստալինի հրամանով 1921 թ․ բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։
2․ Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս։
3․ Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ»։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...