Ալիեւի կոշիկը լիզողն ի՞նչ իրավունք ունի գալ այստեղ. Մարգարիտա Խաչատրյան
Զինվորական համազգեստով մեկը մոտենում է Շուշիում զոհվածի մորն ու ասում է՝դուք «Եռաբլուր» գալու իրավունք չունեք. տականք, դու քանի իրավունք ունե՞ս, որ մի կողմից հուղարկավորություն է գնում, իսկ մյուս կողմից սեւազգեստ մայրերին վարկաբեկում եք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
«Ինքը ոչ մի տեղի աշխատակից էլ չի, ռազմական ոստիկանության աշխատակիցները իրեն հեռու տարան»,-ասաց նա:
«Դուք ո՞նց եք պատկերացնում, որ բանակում չծառայած դասալիքը պետք է գնա բանակ ծառայող զինվորի շիրինին ու ասի՝ ես խոնարհվում եմ, երբ որ ինքը արդեն Ալիեւի կոշիկը լիզել ա: Ինչ իրավունք ունի Ջաբրայիլում զոհվածների հուշաքարին մոտիկանա ու ասի խորանրհում եմ ձեզ: Դուք երեխեքին տվել ես մսաղաց: Եթե պիտի Ղարաբաղը տայիր, հոկտեմբերի սկզբին տային, 5-6 հազար զոհ չունենայիր: Ու հիմա սեւազգեստ մայրերի վրա մարդ ես ուղարկում, ասում եք՝ դուք «Եռաբլուրից» գնացեք, թող Նիկոլը գա իր երթը անի գնա»,-ասաց նա:
Միջադեպի մասնակից կինն իր հերթին ասաց, որ այդ անձն իրեն ասել ՝ «չես ամաչում, ինչի՞ ես տենց բաներ ասում»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...