Հակառակորդի կողմից եղել է պրովոկացիա Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների նկատմամբ. Դավիթը Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթը Բաբայանը չի մեկնաբանում Արայիկ Հարությունյանի և նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցը: 24News-ի հետ զրույցում նա ասել է, որ տեղեկատվությունն իր մեկնաբանման տիրույթում չէ:
Խոսելով Հադրութում գրանցված ռազմական միջադեպի մասին՝ նշել է. «Հակառակորդի կողմից, այո, եղել է պրովակացիա՝ Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների նկատմամբ: Բայց ես չէի ցանկանա, որ ուռճացնենք ամեն բան: Նման պրովոկացիաներ, վստահաբար, դեռ լինելու են ապագայում, բայց դրանք կոշտ արձագանք են ստանալու թե՛ մեր, թե՛ ռուս խաղաղապահների կողմից»,- հավելել է նա:
Հիշեցնենք, երեկ Տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային ձայնագրություն` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...