Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված: Փաշինյանը պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին ասաց․
«Ոչ մի հավելված գոյություն չունի: Ինձ այսօր ասացին, որ ինչ-որ լուրեր կան, թե գոյություն ունեն ինչ-որ հավելվածներ»,- նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով եռակողմ հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումներ իրականացնելու վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու դիտարկմանը՝ Փաշինյանը նշեց, որ այդ հարցերի հրապարակային քննարկումը որևէ օգուտ այս պահին չի բերի:
«Որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել: Հասկանում եմ գայթակղությունը, որ մենք ուզում ենք բոլոր մանրամասներին անդրադառնալ: Ոչ մի խոչընդոտ չկա ԱԺ-ում դռնփակ նիստ հրավիրելու, որտեղ ես պատրաստ եմ բոլոր մանրամասներին անդրադառնալ»,- նշեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է, որ հաշ...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...